Մեր համալիրի հյուրանոցային համարները ներառում են ստանդարտ և դելյուքս համարների հարմարավետությունն ու գների մատչելիությունը:
Մեր համալիրում առկա են 6 հարմարավետ համարներ` 5 երկտեղանոց և 1 դելյուքս:
Հյուրանոցային համարները տեղակայված են մեր համալիրի 2-րդ և 3-րդ հարկերում:
Յուրաքանչյուր համարից բացվում է աներևակայելի տեսարան դեպի կիրճ և Գառնու տաճար:
Մեր բոլոր համարները բավականին ընդարձակ են և լուսավոր, հարմարավետ կահավորված են, յուրաքանչյուր համարում առկա է ժամանակակից սանհանգույց:
Բոլոր համարներում առկա է հեռուստացույց, հեռախոս, ֆեն: Համալիրի ամբողջ տարածքում գործում է WiFi.
Համարի արժեքը ներառում է նաև նախաճաշը:
Ռեստորանում հիմնական ճաշացանկի վրա, հյուրանոցի բոլոր հյուրերի համար, գործում է զեղչ:
(Զեղչը չի կիրառվում բարի վրա)
Սենյակի տեսակը | 01.11-01.03 | 01.11-01.03 |
---|---|---|
Ստանդարտ երկտեղանի | 15000 ՀՀ դրամ | 20000 ՀՀ դրամ |
Դելյուքս | 20000 ՀՀ դրամ | 25000 ՀՀ դրամ |
Լրացուցիչ մահճակալ – 8000 ՀՀ դրամ
50% զեղչ 12 տարեկանից ցածր երեխաների համար
Նախաճաշը ներառված է սենյակի գումարի մեջ
Լանչ – 3500 ՀՀ դրամ-4000 ՀՀ դրամ-4500 ՀՀ դրամ-5000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր անձի համար)