Հայաստան, Կոտայքի մարզ,
Գառնի գյուղ, Մարզպետունի 8
+374 96 060470, +374 91 202757

Ռեստորան

«Գառնի Տուն» համալիրի տարածքում տեղակայված է 150 հոգու համար նախատեսված ընդարձակ ռեստորան, որը հնարավորություն է տալիս քաղաքից դուրս հյուրընկալել ոչ միայն անհատների և տուրիստական խմբերի, այլ նաև կազմակերպել ցանկացած մասշտաբի միջոցառումներ:

Հայկական, կովկասյան և եվրոպական խոհանոցի համեղ կերակրատեսակները, ինչպես նաև շեֆ-խոհարարի հեղինակային ճաշատեսակները կուրախացնեն անգամ ամենախստապահանջ հաճախորդներին:

Իսկ բեմի և պրոֆեսիոնալ սարքավորումների առկայությունը հնարավորություն է տալիս կազմակերպել դիսկոտեկներ, կորպորատիվ միջոցառումներ, շոու ծրագրեր, ինչպես նաև ռեստորանային համալիրում անցկացնել հարսանիքներ և տոնախմբություններ:

Համալիրի տարածքում առկա է զարմանահրաշ հայկական կոլորիտով թոնրատուն՝ իրական թոնիրով, որտեղ մեր իսկ հացթուխները թխում են ռեստորանի համար անհրաժեշտ հացն ու լավաշը:

Թոնրատանը կարելի է նաև վայելել մեր խոհանոցի համեղ ճաշատեսակները, հետևել լավաշի և հացի թխման ողջ գործընթացին, ինչպես նաև Դուք ինքներդ կարող եք փորձել թխել լավաշ: Իսկ դա աներևակայելի հետաքրքիր գործընթաց  է:

Թոնրատան հարևանությամբ, ռեստորանային համալիրի բակում է տեղակայված  հուշանվերների կրպակը: Այնտեղ Դուք կարող եք ձեռք բերել բացառիկ կերամիկական հուշանվերներ, ինչպես նաև ձեռքի աշխատանքներ՝ պատրաստված և նկարազարդված  արվեստագետ-նկարիչների կողմից:

Մեր Հասցեն

Հայաստան, Կոտայքի մարզ, Գառնի գյուղ, Մարզպետունի 8 Հեռախոս: +374 96 060470,+374 91 202757

Ինչպե՞ս հասնել

դեպի