«Գառնի Տուն» համալիրի տարածքում տեղակայված է 150 հոգու համար նախատեսված ընդարձակ ռեստորան, որը հնարավորություն է տալիս քաղաքից դուրս հյուրընկալել ոչ միայն անհատների և տուրիստական խմբերի, այլ նաև կազմակերպել ցանկացած մասշտաբի միջոցառումներ:
Բացի երկու բանկետային սրահներից, համալիրն ունի նաև կիրճի վերևում տեղակայված, 70 հոգու համար նախատեսված փակ և բացօթյա վերանդա, որտեղից և հյուրերի առջև բացվում է գեղեցիկ տեսարան դեպի կիրճ և Գառնու տաճար:
Հայկական, կովկասյան և եվրոպական խոհանոցի համեղ կերակրատեսակները, ինչպես նաև շեֆ-խոհարարի հեղինակային ճաշատեսակները կուրախացնեն անգամ ամենախստապահանջ հաճախորդներին:
Ռեստորանում առկա է կոնֆերանսների և սեմինարների անցկացման համար նախատեսված վայր: Իսկ բեմի և պրոֆեսիոնալ սարքավորումների առկայությունը հնարավորություն է տալիս կազմակերպել դիսկոտեկներ, կորպորատիվ միջոցառումներ, շոու ծրագրեր, ինչպես նաև ռեստորանային համալիրում անցկացնել հարսանիքներ և տոնախմբություններ:
Մեր ռեստորանային համալիրի ստորին հարկում տեղակայված է 10-15 հոգու համար նախատեսված ոչ մեծ սրահ՝ «Մառան», որն ապահովված է առանձին տեխնիկայով և սպասարկմամբ, ինչպես նաև նպատակահարմար է առավել մեկուսացված և հանգիստ միջավայրում լանչերի և ոչ մեծ միջոցառումների անցկացման համար:
Համալիրի տարածքում առկա է զարմանահրաշ հայկական կոլորիտով թոնրատուն՝ իրական թոնիրով, որտեղ մեր իսկ հացթուխները թխում են ռեստորանի համար անհրաժեշտ հացն ու լավաշը:
Թոնրատանը կարելի է նաև վայելել մեր խոհանոցի համեղ ճաշատեսակները, հետևել լավաշի և հացի թխման ողջ գործընթացին, ինչպես նաև Դուք ինքներդ կարող եք փորձել թխել լավաշ: Իսկ դա աներևակայելի հետաքրքիր գործընթաց է:
Թոնրատան հարևանությամբ, ռեստորանային համալիրի բակում է տեղակայված հուշանվերների կրպակը: Այնտեղ Դուք կարող եք ձեռք բերել բացառիկ կերամիկական հուշանվերներ, ինչպես նաև ձեռքի աշխատանքներ՝ պատրաստված և նկարազարդված արվեստագետ-նկարիչների կողմից: